top of page

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 12
  • 1 min read

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ո՞վքեր են բարձր ռիսկի խմբում`    Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներըՇաքարային դիաբետ ունեցող անձինքՏարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:Գրիպի հիմնական ախտանշաններն են`ԳլխացավՄկանացավերՋերմության կտրուկ բարձրացումՑավ կոկորդում, չոր հազՀնարավոր են նաև լուծ և փսխումներ:

Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։

Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ`

Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունըԿանխում է քրոնիկ հիվանդության սրացումըՆվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:

«Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։

Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ», - նշում են Առողջապահության նախարարությունից։


1/2044
bottom of page