«Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, ով այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում, ինստագրամյան էջի սթորի բաժնում անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է, որ հրաշքով է հաջողվել փրկվել:
«Մենք իրադարձությունների կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջ: Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, թեև օդի աղտոտվածությունը առկա է, սարսափելի դժվար է շնչել, բայց հասկանում եմ, որ ես ու իմ նման շատ մարդ հրաշքի արդյունքում ենք փրկվել:
Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի են այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունեցել երբևէ: Թողած հետևանքները նույնպես»,- ասել է Հրաչ Մուրադյանը: