ՆՇՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԱՏ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԸ
Ստամբուլը գլխավորել է աշխարհի ամենավատ խցանումներ ունեցող քաղաքների վարկանիշը, ըստ Inrix-ի վերլուծության, քաղաքի բնակիչը խցանումների պատճառով կորցնում է տարեկան 105 ժամ:
Թուրքիայի ամենամեծ քաղաքը, որն ունի ավելի քան 20 միլիոն բնակչություն, վարկանիշում առաջ է անցել Նյու Յորքից, Չիկագոյից, Մեխիկոյից, Լոնդոնից և մի շարք այլ մեգապոլիսներից։ Հետազոտությունն ընդգրկել է 37 երկրների ավելի քան 900 քաղաքներ:
Քաղաքում խցանումների իրավիճակը մեկ տարվա ընթացքում վատթարացել է 15%-ով, նշում են վերլուծաբանները։ Մեկ տարի առաջ վարկանիշային աղյուսակում առաջատարը Չիկագոն էր։ Ավելին, 2018 թվականի նույն վարկանիշի համաձայն՝ Ստամբուլում վարորդները խցանումների մեջ անցկացրել են 157 ժամ, իսկ մեկ տարի առաջ՝ ընդամենը 59։