top of page

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով

Երևանում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարզերում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում,սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։

1/1808
bottom of page