top of page

100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 30, 2024
  • 1 min read

100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, հայտնում է Atlanta Journal-Constitution-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախկին նախագահ Ջիմի Քարտերը, մարդը, ով վերաիմաստավորել է, թե ինչպիսի կյանք կարող է լինել նախագահությունից հետո, մահացել է կիրակի օրը: Նա 100 տարեկան էր»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի ուշ Ջիմի Քարտերի բարեգործական հիմնադրամը հաստատել է այս տեղեկությունը։

 ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և երկրի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփը ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ։

Ջիմի Քարտերն ԱՄՆ 39-րդ նախագահն է, նա պաշտոնը զբաղեցրել է 1977 թվականի հունվար 20-ից մինչև 1981 թվականի հունվար 20-ը։

2002 թվականին նա ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ իր աշխատանքի համար «աշխարհում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և մարդու իրավունքների համար պայքարելու ջանքերի համար»։

1/2044
bottom of page