Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասքը հարց է բարձրացրել՝ իմաստ կունենա՞ արդյոք կյանքը, եթե արհեստական բանականությունը ցանկացած խնդիր սկսի ավելի լավ կատարել, քան մարդը:
Հարցին՝ ինչ կանեն մարդիկ, երբ ռոբոտներն սկսեն նրանց փոխարեն կատարել ցանկացած աշխտանք, Մասկը պատասխանել է՝ դա նման կլինի նրան, որ ամբողջ մարդկությունը «թոշակի անցնի»։
Մեծ հարց է, թե իմաստ կունենա՞ մեր կյանքը, եթե համակարգիչներն ու ռոբոտներն ամեն ինչ ավելի լավ անեն, քան մենք ենք անում։ Դա լուրջ հարց է, ես ինքս դրա շուրջ շատ եմ մտածում»,- ասել է Մասկը՝ Stagwell մարքեթինգային ընկերության տնօրեն Մարկ Փենին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է X սոցցանցում։
Նախկինում Մասկը պնդում էր, որ մինչև 2025 թվականի վերջը արհեստական ինտելեկտը կգերազանցի ցանկացած մարդու, իսկ մինչև 2030 թվականը՝ ամբողջ մարդկությանը՝ միասին վերցրած։