Search
Թրամփը սեփական գոլֆ ակումբում իր արձանն է կանգնեցրել
- anigevorgn
- 1 day ago
- 1 min read
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Trump International գոլֆ ակումբում իր արձանն է կանգնեցրել։ Արձանն ԱՄՆ նախագահին նվիրել է Sticker Mule ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Կոնստանտինոն. այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Արձանը կանգնեցված է քարե պատվանդանի վրա, որի վրա փորագրված է Կոնստանտինո անունը։ Գործարարի խոսքով՝ Թրամփն ուրախ տրամադրություն ուներ բացման արարողության ժամանակ, նրա դեմքը հպարտությանից փայլում էր, երբ առաջին անգամ տեսել է արձանը։Արձանը կանգնեցվել է այնպիսի վայրում, որտեղ ակումբի բոլոր այցելուները կարող են տեսնել այն:
«Անհնազանդության արձան»-ում Թրամփը ներկայացված է կոստյումով և փողկապով՝ ձեռքը բարձրացրած և բռունցքը սեղմած։