top of page

Երևանում՝ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մшրմին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 2 days ago
  • 1 min read

Ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

1/2038
bottom of page