top of page

Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 27
  • 1 min read

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակում քննարկվել էԿարսում «Արևելյան դարպասներ» սահմանային անցակետի բացումը և տարածաշրջանի դռները բացելու հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները:

Կարսի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Քադիր Բոզանը հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարծում ենք, որ «Արևելյան դարպաս»-ի բացումը Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների վերացումից և կարգավորումից հետո մեծապես կնպաստի ոչ միայն Կարսի, այլև տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»։ 

1/2044
bottom of page