top of page

Բայդենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 2,5 միլիարդ դոլարի օգնության հավելյալ փաթեթ հատկացնելու մասին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 30, 2024
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է Ուկրաինային՝ անվտանգության ապահովման նպատակով 2,5 միլիարդ դոլար ծավալով հավելյալ փաթեթ հատկացնելու մասին:Այս մասին գրում է Reuters-ը՝ նկատելով, որ Բայդենն օգտագործում է իր պաշտոնավարման վերջին շաբաթները Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար՝ նախքան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանությունը վերցնելը:

«Իմ ցուցումով Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել՝ իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի ընթացքում ամրապնդելու Ուկրաինայի դիրքերն այս պատերազմում», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

bottom of page