top of page

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է․ Դավիթ Սարգսյան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 1, 2024
  • 1 min read

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գրում է․

«Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է։ Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը... Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։Մինչև ե՞րբ...

Ի դեպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տդղադրման օրն է: Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը»:

bottom of page