Search
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԻ ՍԱՀՄԱՆԱԶԻՋՄԱՆ
- anigevorgn
- Oct 25, 2024
- 1 min read

ԱԺ վերջին նստաշարջանը երկար է հիշվելու և մնալու է մեր պատմության մեջ՝ ամենախայտառակ էջերի գրանցման առումով: Սահմանազատման հանձնաժողովը սահմանադրական նման լիազորություններ չունի, բայց նրա որոշումները ներկայացվում են ԱԺ հաստատման, իսկ փաստաթղթով չենք ունենալու սահման, այլ՝ սահմանազատման գործընթաց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
«Չի բացառվում, որ չունենալով ընդհանուր սահմանի մասին պատկերացում՝ այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման։ Սա բնականաբար առաջացնելու է շատ լուրջ խնդիր նաև հանրաքվեի հետ կապված, թե ինչու այն չի իրականացվում հանրաքվեով և այլն»,-ասել է Ռուստամյանը։