top of page

Գրիգորի Լեպսն իր 18-ամյա ընկերուհուց ուզում է երեխաներ ունենալ

Ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսը երեխաներ է ուզում ունենալ իր 18-ամյա ընկերուհուց՝ Ավրորա Կիբայից։

Նա խոստովանել է, որ պատրաստ է «նույնիսկ վաղը» օրինականացնել իր հարաբերությունները նրա հետ։

«Ստիպված կլինեմ ավելի շատ աշխատել, բայց երեխաներ անպայման կլինեն»,- ասել է նա Rutube շոուում Ռոման Կոստոմարովի հետ «По душам» հաղորդման ժամանակ։

Լեպսը չի թաքցրել, որ տարիքային մեծ տարբերության պատճառով ոչ միայն երկրպագուները, այլեւ ընկերները ցնցված են եղել սիրելիի ընտրությամբ։ Երգչի խոսքով, Կիբան տպավորել է իրեն իր «կրթվածությամբ»։ Նա աղջկան անվանել է ոչ միայն արտաքինով գեղեցիկ, այլև «խելացի փոքրիկ մարդ»։

Լեպսի սիրելի Ավրորա Կիբան հունիսին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտական դպրոցը և ընդունվել Լոնդոնի նորաձեւության քոլեջ։ Երգիչն ասել է, որ իր ընտրյալին արտասահմանում չի ուղեկցի, կմնա Ռուսաստանում։ Նա վստահություն է հայտնել, որ հեռավորությունը խոչընդոտ չի դառնա իրենց հարաբերությունների զարգացման համար, գրում է Gazeta-ն։

Սեպտեմբերին Գրիգորի Լեպսը Կիբային անվանել է իր կինը։ Երգչի համերգներից մեկի ժամանակ արված տեսանյութում հանդիսատեսներից մեկը երգչուհուն կնոջ դիմանկար է նվիրել։ Այնուհետ Լեպսը կատակել է, որ դրա պատճառով կինը կարող է իրեն տնից դուրս հանել։ Ինքը՝ Կիբան, չի մեկնաբանել կարգավիճակի փոփոխության մասին լուրերը։

bottom of page