top of page

Հայաստանն առաջին անգամ իր տաղավարն է ներկայացրել Wine Paris 2025-ին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 14
  • 1 min read

Փետրվարի 10-ից 12-ը Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Wine Paris» գինու աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկին։ Սա կարևոր քայլ դարձավ հայկական գինեգործության առաջմղման գործում՝ նպաստելով երկրի յուրահատուկ ժառանգությունը միջազգային ասպարեզում ներկայացնելուն։Հայաստանի ազգային տաղավարում (4B183) ներկայացված էին 21 գինեգործական գործարաններ, այդ թվում՝ Alluria Wines, Armenia Wine Company, Gevorkian Winery եւ շատ ուրիշներ: Ցուցադրվեցին գինիներ, որոնք արտացոլում են հայկական տերուարի և խաղողի բնիկ սորտերի հարստությունը:Ցուցահանդեսին ներկա էր նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ով ընդգծեց, որ Ֆրանսիան հայկական գինիների արտահանման երրորդ շուկան է, և Wine Paris-ին մասնակցելը նոր հնարավորություններ է բացում դրանց հանրահռչակման համար։Wine Paris-ն առանցքային իրադարձություն է գինեգործության ոլորտում. 2024 թվականին այն համախմբեց ավելի քան 4000 ցուցահանդեսի 48 երկրներից և գրավեց 41000 այցելուի՝ ներառյալ գնորդների, դիստրիբյուտորների և սոմելիների:Հայաստանի գինու և խաղողի հիմնադրամի (VWFA) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ Wine Paris 2025-ին մասնակցելը կարևոր քայլ էր համաշխարհային շուկայում հայկական գինիների դիրքերի ամրապնդման գործում։ Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն ընդլայնում է իր արտահանումը. եթե 2016 թվականին հայկական գինիները մատակարարվում էին 15 երկրների, ապա 2024 թվականին դրանց աշխարհագրությունը հասել էր մինչև 39 երկրի։Տաղավարի մասնակիցների թվում էին նաև Hin Areni Wine, Van Ardi Wines, Voskeni Wines, Voskevaz Winery, Karas Wines և այլ գինեգործարաններ՝ ներկայացնելով հայկական գինեգործության լավագույն օրինակները։

1/2038
bottom of page