top of page

Մինչև 2028-ը ԱԲ-ն կսովորի անել այն ամենը, ինչ կարող են անել բոլոր մարդիկ միասին վերցրած․ Իլոն Մասկ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 1, 2024
  • 1 min read

Իլոն Մասկը վերջերս տված հարցազրույցի ժամանակ խոսել է արհեստական բանականության (ԱԲ) զարգացման տեմպերի, ինչպես նաև այն պոտենցիալ սպառնալիքի մասին, որն ԱԲ-ն ներկայացնում է մարդկության համար։

ԱԲ բարելավման տեմպերի մասին նա, մասնավորապես, ասել է. «Դժվար է ճշգրիտ հաշվարկել, բայց ես կարող եմ վստահորեն ասել, որ ամեն տարի իրավիճակը բարելավվում է 10 անգամ... Այսպիսով, չորս տարի հետո կբարելավվի 10,000 անգամ։ Գուցե 100000 անգամ»։

Հարցին, թե երբ ԱԲ-ն մարդկությանը կգերազանցի իր կատարողականությամբ, Իլոն Մասկը պատասխանել է. Կարծում եմ, որ թերևս հաջորդ կամ երկու տարվա ընթացքում նա կարող է անել այն ամենը, ինչ կարող է անել յուրաքանչյուրը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի սովորելու համար անել այն, ինչ կարող են անել բոլոր մարդիկ միասին վերցրած: Կարծում եմ՝ ոչ շատ։ Կարծում եմ՝ ընդամենը երեք տարի։ Այսպիսով, մոտ 2028 կամ 2029 թվականներին»:

Իլոն Մասկը կրկին բարձրացրել է մարդկությանը սպառնացող գոյաբանական սպառնալիքի հարցը։ «Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ լավ կլինի, բայց կա որոշակի հավանականություն՝ 10-ից մինչև 20%, որ ամեն ինչ սխալ ընթանա: Հավանականությունը, որ ամեն ինչ-որ բան սխալ կընթանա, զրոյական չէ, բայց, ընդհանուր առմամբ, բաժակը լիքն է 80%-ով, գուցե 90%-ով ... Կարծում եմ՝ ԱԲ-ն էական գոյաբանական սպառնալիք է, որին մենք պետք է դրա մեծ ուշադրություն դարձնենք: Սա, հավանաբար, ամենակարևոր սպառնալիքն է կարճաժամկետ հեռանկարում»: 

bottom of page