«Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջան չկա և չի լինելու»․ Մենչ
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը՝ «Մենչը», ինստագրամյան իր էջում անդրադարձել է «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջանի մասին համացանցում տարածված լուրերին:
«Վերջին օրերին շատ նամակներ եմ ստանում հեռուստադիտողներից, այն մարդկանցից, ովքեր շատ էին սիրում «Ֆուլ Հաուս» նախագիծը, «Տիկ-տոկ»-ում էջեր կան, որոնք տարածում են, թռ դուրս է եկել «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջանը:
Քանի որ ես հանդիսանում եմ այդ նախագծի պրոդյուսերը, ուզում եմ հստակ և վստահ ձեզ ասել, որ «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջան չկա և չի լինելու»,- նշել է նա։