Որքա՞ն աշխատավարձ են ստանում ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձը բազմապատկելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նշված գործակիցներով։
Այսպիսով՝
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատավարձի չափը կազմում է 1 միլիոն 664 հազար դրամ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանիաշխատավարձի չափը կազմում է 1 միլիոն 497 հազար 600 դրամ,
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանինը ևս 1 միլիոն 497 հազար 600 դրամ է։
Պաշտոնյաներից վարձատրության ամենաբարձր գործակիցն ունի ՀՀ նախագահը, 2-րդ տեղում վարչապետն ու ԱԺ նախագահն են։