Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից վճարի արտոնություն
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեն հետևյալ խմբերը`
Վճարից արտոնություն`
20% զեղչ՝ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտներ,
-15% զեղչ՝ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ (սովորողներ),
-30% զեղչ՝ Երևան քաղաքում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուներ,
-20% զեղչ՝ Երևան քաղաքում հաշվառված անապահովության նպաստառուների համար։
Անվճար՝
Մինչև 7 (ներառյալ) տարեկան երեխաներ (առանց տրանսպորտային քարտի),
Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք,
Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում և հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի ունեցող անձինք,
Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներ,
Երևան քաղաքում հաշվառված ծնողազուրկ աշակերտներ և ուսանողներ,
Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ (այրի, անչափահաս երեխաներ, ծնողներ),
Նախկին ԽՍՀՄ հերոսներ,
Բռնադատվածներ,
Սաոցիալիստական աշխատանքի հերոսներ,
Հայաստանի ազգային հերոսներ,
Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք,
Երևանի պատվավոր քաղաքացիները։