Նոր տարի, նոր սերունդ. 2025 թ. ծնվելիք երեխաները կդառնան Beta սերնդի առաջին ներկայացուցիչները
Նոր տարի, նոր սերունդ. 2025թ. ծնվելիք երեխաները կդառնան Beta սերնդի առաջին ներկայացուցիչները։
Beta սերունդը, որը կտեւի մինչեւ 2039թ., կհաջորդի Alpha սերնդին, որը սկսվվել է 2010թ. եւ ավարտվում է 2024-ին։
Մինչ այդ եղել է Z սերունդը՝ 1996-2010թթ., եւ Y սերունդը կամ միլենիալները, որոնք ծնվել են 1981-1996թթ.:
Երեխաների հաջորդ սերունդը «կժառանգի մի աշխարհ, որը պայքարում է լուրջ սոցիալական խնդիրների դեմ»,- իր բլոգում գրել է սոցիալական հետազոտող եւ ֆուտուրոլոգ Մարկ Մակքրինդլը, որը հորինել է «Ալֆա սերունդ» տերմինը:
«Կլիմայի փոփոխության, բնակչության գլոբալ տեղաշարժերի եւ արագ ուրբանիզացիայի պայմաններում կայունությունը կդառնա ոչ միայն նախապատվություն, այլեւ ակնկալիք»,- գրել է Մակքրինդլը:
Նրա խոսքով՝ մինչեւ 2035թ. Beta սերունդը կկազմի աշխարհի բնակչության 16 տոկոսը եւ կապրի արհեստական բանականության կողմից վերահսկվող աշխարհում։
«Բետա սերունդը կապրի մի դարաշրջանում, երբ արհեստական բանականությունը եւ ավտոմատացումը լիովին ներառված կլինեն առօրյա կյանքում՝ կրթությունից եւ աշխատավայրից մինչեւ առողջապահություն եւ զվարճանք»,- նշել է նա:
Մակքրինդլը նաեւ կանխատեսել է, որ Beta սերնդի ծնողները, որոնք հիմնականում Z սերնդի անդամներ են, կարող են տարբեր մոտեցում ցուցաբերել սոցիալական մեդիայի օգտագործման նկատմամբ, քան իրենց նախորդները:
«Մինչ շատ միլենիալ-ծնողներ օգտագործում էին սոցիալական մեդիան՝ իրենց երեխաների կյանքը փաստագրելու համար, Z սերունդն ավելի լավ գիտի թե՛ դրական, թե՛ մարտահրավերների մասին, որոնք կապված են վաղ տարիքից սոցիալական մեդիայի օգտագործման հետ»,- ասել է նա:
«Z սերնդի ծնողները, ամենայն հավանականությամբ, միանգամայն համաձայն են, որ իրենց երեխայի էկրանի առջեւ անցկացրած ժամանակի սահմանափակումը նրանց համար առաջնահերթ խնդիր է»: