«Ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ». Լուսինե Թովմասյան
«Փորձում եմ դստերս՝ Արիանայի հետ լինել ընկեր, որովհետև ես միշտ եղել եմ մայրիկիս հետ շատ մտերիմ և կարողացել եմ նրան պատմել ամեն ինչ: Փորձը ցույց է տալիս, որ պետք է լինես ընկեր, բայց այնպես չէ, որ երեխա-ծնող հարաբերություններն ամբողջովին կորած են:
Ես փորձում եմ ամեն ինչ անել, որ նա ինձ հետ կիսվի, պատմի, թե ինչ խնդիրներ ունի, որտեղ է թերանում:
Աշխատում եմ ինձ վրա, ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ, դու այդպես կորցնում ես կապը երեխայի հետ և, եթե լինում է վախի զգացողություն, երեխայից ոչինչ չես կարող իմանալ»,- «Ապրել ՍիրէLove» հաղորդման շրջանակներում պատմել է մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը: