top of page

Հինգ լավագույն սմարթֆոն, որ կարելի է գնել iPhone-ի փոխարեն

Ռուսական «Պալաչ» կայքի խմբագիրները կազմել են լավագույն սմարթֆոնների հնգյակը, որոնք կարելի է գնել առաջատար iPhone 16 Pro Max-ի փոխարեն:

Ցանկի առաջին սմարթֆոնը Honor Magic6 Pro-ն է, որը ՌԴ-ում արժե 90,000 հազար ռուբլի է (մոտ 930 դոլար), որն առաջարկում է 6,8 դյույմանոց OLED էկրան՝ 5000 նիտ պայծառությամբ, առաջատար Snapdragon 8 Gen 3 չիպ, 50 ՄՊ սելֆիի տեսախցիկ և տեսախցիկի եռակի համակարգ՝ 50, 180 և 50 ՄՊ սենսորներով: Սմարթֆոնն ունի մեծ՝ 5600 մԱ/ժ մարտկոց՝ 80 Վտ լարային և 66 Վտ անլար արագ լիցքավորմամբ, ինչպես նաև ջրից և փոշուց պաշտպանություն՝ ըստ IP68 ստանդարտի։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy S24 Ultra-ն՝ 89,400 ռուբլի գնով (մոտ 925 դոլար)։ Այն ունի տիտանի կորպուս, 120 Հց հաճախականությամբ AMOLED էկրան, բարելավված Snapdragon 8 Gen 3 for Galaxy չիպ և 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 45 Վտ արագ լիցքավորմամբ: Հիմնական տեսախցիկը ներկայացված է 200 ՄՊ մոդուլով, որը լրացվում է 10, 50 և 12 ՄՊ կետայնությամբ սենսորներով։ Ի թիվս այլ բաների, սմարթֆոնն ունի ներկառուցված S-Pen ստիլուս և Galaxy AI համակարգ։

Լավագույն եռյակում ընդգրկվել է նաև Huawei Pura 70 Ultra-ն, որը կարելի է ձեռք բերել 98,600  ռուբլով (մոտ 1020 դոլար)։ Սմարթֆոնը գլխավորում է DxOMark հեռախոսի տեսախցիկի վարկանիշը. դրանում օգնում է եռակի տեսախցիկը` 50, 50 և 40 ՄՊ սենսորներով: Ի թիվս այլ բաների՝ կա 6,8 դյույմանոց OLED էկրան՝ 1,5K կետայնությամբ և 2500 նիտ առավելագույն պայծառությամբ, սեփական Kirin 9010 չիպ, որը խաղերի ժամանակ ավելի թույլ է, քան մրցակիցները, 5200 մԱ/ժ հզորությամբ մարտկոց և 100 վտ արագ լիցքավորում։

Ընտրանին եզրափակում են առաջատար Xiaomi 14 Ultra-ն և Google Pixel 9 Pro XL-ը, որոնց արժեքը կազմում է 104,900 (մոտ 1085 դոլլար ) և 104,300 ռուբլի (մոտ 1080 դոլար համապատասխանաբար։

bottom of page