Search
Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը Հայաստանի վերաբերյալ կոչ է արել
- anigevorgn
- Oct 14, 2024
- 1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել աչք չփակել «խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված Հայաստանի ականապատ ահաբեկչության վրա»: Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական էջի հրապարակման մեջ:
«Այսօր Հայաստանի կողմից շարունակվող ականապատ ահաբեկչության հետևանքով Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է տուժել Գազախում ականի պայթելու հետևանքով։ Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականից ի վեր՝ պատերազմի ավարտից հետո, 381 մարդ դարձել է ականների զոհ, Հայաստանը շարունակում է հրաժարվել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց, ինչը հակասում է խաղաղության և կարգավորման գործընթացում Երկրի հայտարարված անկեղծ մասնակցությանը», - ասված է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: