top of page

Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 4
  • 1 min read

Հունվարի 3-ին, ժամը 22։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Տերյան փողոցի տներից մեկի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:39-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։

1/2044
bottom of page