top of page

Երևանում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր. դեպքի վայրում գտել են պարկուճներ, արնանման հետքեր

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 4 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 21-ին, դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչութան Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանկահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտնաբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք վիրավորը դանակահարության թե կրակոցի արդյունքում է տուժել:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի, նաև դեպքի մասնակիցների ինքնությունը, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

bottom of page