top of page

ԻՆՉՈՒ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԿԱՆԴԱԿ ՈՒՏՈՒՄ ԸՍՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 6, 2024
  • 1 min read

Պատկերացնո՞ւմ եք, հարբեցող ծաղրածուին ուղարկում ենք բանակցությունների։ Հլը հիշեք, տարիներ առաջ ազնվական, տիեզերակալ հայերից Վիկտոր Համբարձումյանը մեր անվանի հայրենակիցների հետ հացադուլ հայտարարեց, որովհետև հասկանում էր, որ Արցախը ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, այլև կենսական անհրաժեշտություն է մեզ համար։ Մինչդեռ մեկը, որ հանձնել էր Արցախը, իր փիառ կազմակերպողին ասել էր՝ կարո՞ղ ես ինձանից ծեծված շան կերպար ստանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հանրապետության հրապարակում Սրբազան պայքարի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է Խաչիկ Մանուկյանը:



«Եվ այդ ծեծված շունը ցրտին կանգնած կարկանդակ էր կրծում,որպեսզի զոմբիախումբը հերթական անգամ ասի՝ էյ, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, սոված, ծեծված շան պես կանգնած կարկանդակ է կրծում։ Արա, ամոթ չի սենց կապիկություններով ապրես, սա երկիր է, պետություն է»,-ասել է Խաչիկ Մանուկյանը։



bottom of page