ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴ Է ՄՇԱԿՎԵԼ
Գիտնականները ներկայացրել են նոր մեթոդ, որով կարելի է արդյունավետ կերպով ազատվել ճարպակալումից, հատկապես՝ ներքին օրգանները շրջապատող ավելորդ ճարպաշերտից։ Այն իրենից ներկայացնում է երկու ուժային եւ երկու կարդիո վարժությունների կատարում՝ շաբաթական կտրվածքով։ Նորարարական մեթոդի առանցքցում ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ վերականգնման փուլերի գրագետ հաջողականությունն է։
Համաձայն այդ մեթոդի, առաջին երկու օրը պետք է իրականացնել միջին ինտենսիվության աէրոբային վարժություններ, որոնցից են՝ լողը, վազքը, հեծանիվ քշելը։ Հաջորդ 48 ժամետրը նախատեսված են չափավոր բարդության ուժային վարժանքների համար, որոնք կարելի է կատարել նույնիսկ տնային պայմաններում։ Մնացած երեք օրը շաբաթվա կարելի է անցկացնել առանց խիստ սահմանափակումների։ Հանգստի եռօրյակում կարելի է նաեւ թուլացնել սննդակարգը։ Մասնագետները նշում են՝ կարդիոծանրաբեռնվածությունն արագացնում է նյութափոխանակությունն ու ճարպայրումը, իսկ ուժային վարժանքները ձեւավորում են մկանային կորսետ։ Նոր մեթոդը ներկայումս գտնվում է փորձարարական փուլում եւ արդեն տվել է դրական արդյունքներ կամավորների շրջանում, որոնք համաձայնել են այն կիրառել Ավստրալիայում։