top of page

Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին

Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի զարմիկներից մեկի կինը եւ աղջիկը ուրբաթ բռնվել են Բեյրութի օդանավակայանում, որտեղից փորձում էին թռչել կեղծված անձնագրերով, տեղեկացրել են  Լիբանանի դատական մարմինների եւ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները, տեղեկացրել է Associated Press-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Ասադի հորեղբայր Ռիֆաաթը մեկնել էր նախօրեին։

Դուրայդ Ասադի՝ Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաաթ Ասադի, Բաշար Ասադի հորեղբոր կինը՝ Ռաշա Հազեմը, եւ նրանց դուստրը՝ Շամսը, հասցվվել էին Լիբանան եւ փորձում էին թռչել Եգիպտոս, երբ նրանց բռնել են, ըստ գործին ծանոթ լիբանանցի հինգ պաշտոնյաների։

Նրանք բռնվել են Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության կողմից։

Ռիֆաաթը թռել էր նախօրեին իր իսկական անձնագրով, եւ, պաշտոնատար անձանց խոսքով, նրան չեն կանգնեցրել։

Մարտին Շվեյցարիայի դաշնային դատախազությունը Ռիֆաաթին ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք էր ներկայացրել այն բանի համար, որ նա իբր սպանությունների եւ խոշտանգումների հրամաններ է տվել ավելի քան չորս տասնամյակ առաջ։

1/1795
bottom of page