top of page

«Bayraktar» արտադրող թուրքական ընկերությունն արդեն կգործի նաև Ուկրաինայում


Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։


«Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե «յուղ ենք լցնում կրակի վրա», այլ լարվածությունը թուլացնելու տրամաբանությամբ ենք շարժվում»։


Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նաև շեշտել է, որ վերանայել են համատեղ նախագծերը Ղրիմի թաթարների համար։ Ուկրաինայի նախագահն էլ տեղեկացրել է, որ արդեն կնքել են թուրք-ուկրաինական ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ այն համարելով պատմական իրադարձություն։

bottom of page