Փորձագետն Ուկրաինայում Bayraktar TB2-ի արտադրությունը համեմատել է կրակով խաղի հետ
Ուկրաինան կրակի հետ է խաղում՝ իր տարածքում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր արտադրելով։ Համապատասխան հայտարարությունն արել է փորձագետ, Ուկրաինայում Ամերիկյան ինստիտուտի փոխտնօրեն Ջեյմս Ջարտասը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում մեկնարկել է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրությունը. այդ մասին տեղեկացրել էր երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ըստ փորձագետի՝ Կիևը ստուգում է, թե որքան հեռու կարելի է գնալ՝ խախտելով սահմանված կանոնները։ Նա մտավախություն է հայտնել, որ Ուկրաինայի գործողությունները կարող են հանգեցնել էսկալացիայի, հատկապես այն լույսի ներքո, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության ժամանակ։
«Կիևը կրակի հետ է խաղում, նրանք կարծում են, որ այդ անօդաչու թռչող սարքերն արտադրելով՝ պատերազմում առավելություն կստանան», - եզրափակել է Ջարտասը։
Ըստ Երմակի՝ այժմ Ուկրաինայում կազմակերպվում է ամբողջական ցիկլային արտադրություն, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերն ամբողջությամբ արտադրվում են երկրում և չեն հավաքվում ներկրվող բաղադրիչներից։