Բայդենը սպառնացել է Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավելյալ ուժեր կուղարկի ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական երկրներ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման» դեպքում, ասվում է Սպիտակ տան կայքում տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է РИА Новости-ն:
Ամերիկայի առաջնորդի պնդմամբ՝ նա հստակ հասկացրել է Վլադիմիր Պուտինին, թե որքան աղետալի կլինեն տնտեսական հետեւանքները Ռուսաստանի համար, եթե ներխուժումը տեղի ունենա: