Բայդենն արձակուրդից վերադարձել է Վաշինգտոն, որտեղ ձնաբուք է մոլեգնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը ամենաուժեղ ձնաբքի ժամանակ վերադարձել է Սպիտակ տուն՝ Դելավերում իր արձակուրդից հետո, ինչը օդանավակայանի աշխատակիցներին ստիպել է մաքրել նախագահական ինքնաթիռի թռիչքուղին, իսկ նախագահի ավտոշարասյունը ստիպված է եղել գրեթե սողալ ձյունածածկ փողոցներով, հայտնում է NBC News-ը:
Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս միասնական բազայի եւ Դելավեր օդանավակայանի տասնյակ աշխատակիցներ, որտեղից մեկնել է Բայդենը, շտապել են երկուշաբթի առավոտյան նախագահի վերադարձից առաջ մաքրել թռիչքուղին։ Ինչ-որ պահի օդանավի սանդուղքը, որով իջնում է նախագահը, խրվել է ձյան մեջ՝ թույլ չտալով նրան ու իր անձնակազմին կես ժամ իջնել ինքնաթիռից։
Տեսագրված կադրերում երեւում է, թե ինչպես է Բայդենը ծածկում դեմքը՝ փորձելով պաշտպանվել տեղացող առատ ձյունից:
Հեռուստաալիքը նշում է, որ Բայդենի ավտոշարասյունը խուսափել է իր սովորական երթուղուց եւ ճանապարհի մեծ մասը շարժվել է ժամում մոտ 20 մղոն արագությամբ (30 կիլոմետր/ժամից մի փոքր ավելի – խմբ.), որոշ տեղերում նույնիսկ ավելի դանդաղեցնելով արագությունը։