Բայդենն ու Մակրոնը քննարկել են իրավիճակն Ուկրաինայի շուրջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ. հայտնում է Սպիտակ տան կայքը։
Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Մակրոնի զրույցից հետո։
«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են դիվանագիտական և զսպմանն ուղղված ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի ընդլայնման», - ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնորդների զրույցը տևել է 15 րոպե։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը բանակցություններից այլ մանրամասներ չի հայտնել։