top of page

Ո՞վ դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահ


Բարբադոսի Հանրապետության ընտրված նախագահ, գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնը երդվել է և դարձել այս երկրի առաջին նախագահը բրիտանական ազգերի համագործակցությունից դուրս գալուց հետո:


«Ես՝ Սանդրա Պրունելլա Մեյսոնս, երդվում եմ ազնվորեն և հավատարմորեն ծառայել Բարբադոսին՝ համաձայն օրենքի։ Աստված օգնական ինձ»,- ասել է Մեյսոնը երդմնակալության արարողության ժամանակ։


Սեպտեմբերի վերջին երկրի խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց Սահմանադրության փոփոխություններին, որոնք թույլ էին տալիս հրաժարվել միապետական ​​կառավարման ձևից և երկիրը վերածել հանրապետության, իսկ գրեթե մեկ ամիս անց խորհրդարանը քվեարկեց կղզու գլխավոր նահանգապետ Սանդրա Մեյսոնին նախագահ նշանակելու օգտին:


Արարողությունը տեղի է ունենում Բարբադոսի անկախության 55-ամյակի տոնակատարության օրը, որը երկիրը ստացել է 1966 թվականի նոյեմբերի 30-ին։ Սակայն մինչ այժմ պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին էր։ Միջոցառմանը մասնակցում է արքայազն Չարլզը։

1/1831
bottom of page