top of page

Բացառիկ հիշողություն ունենալը միշտ չէ որ լավ է

  • Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 2 min read


Ռեբեկա Շարոկը ,ով ապրում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, աշխարհի մի քանի մարդկանցից մեկն է, որն ունի արտասովոր հիշողություն: Սակայն սեփական կյանքի մանրուքները հիշելը ունի իր բացասական կողմերը:


Ի տարբերություն շատերի, Շարոկը կարող է հիշել, թե ինչ է տեղի ունեցել կոնկրետ օրերին 5, 10, 15 տարի առաջ:


2004 թվականի հունվարից ի վեր ամեն առավոտ նա օրացույցում նշում է ամսաթիվը: Ինչպես շատ մարդիկ, 31-ամյա կինը օգտագործում է այն ժամանակին հետևելու համար՝ տարբերելով ներկա օրերը նախկիններից:


Այս բացահատումը կատարել է 2006 թվականին Կալիֆորնիայի համալսարանի նյարդակենսաբանության և վարքագծի հետազոտող պրոֆեսոր՝ Քրեյգ Սթարքը: Սթարքի լաբորատորիան այն անվանել է Բարձրակարգ Ինքնակենսագրական Հիշողություն (HSAM), որը նաև հայտնի է որպես հիպերտիմեզիա անունով: Շարոկը աշխարհի մոտ 60 հայտնի մարդկանցից մեկն է, ով ունի այս հիվանդությունը: Ուսումնասիրությունների ընթացքում Սթարքը և նրա գործընկերները մարդկանց խնդրել են հիշել որոշակի օրվա հիշողությունները մեկ շաբաթ առաջ, ինչպես նաև ավելի երկար՝ օրինակ մեկ տարի առաջ կամ մեկ տասնամյակ առաջ: HSAM ունեցող մարդիկ զգալիորեն ավելի լավ են հիշում ինչպես անձնական, այնպես էլ հանրային իրադարձությունները, ինչպես նաև դրանց տեղի ունեցած ճշգրիտ օրերն ու ամսաթվերը:

«Նրանք ամեն ինչ չեն հիշում», – ասում է Սթարքը: HSAM ունեցող մարդիկ իսկապես մոռանում են բաներ, բայց համեմատած սովորական էպիզոդիկ հիշողություն ունեցող մարդկանց հետ՝ «դա շատ, շատ աստիճանական է»:

Ապրած փորձառությունները հիշելու նրանց արտասովոր ունակությունը պայմանավորված է հիշելու մի տեսակից, որը հայտնի է որպես էպիզոդիկ հիշողություն: Այնուամենայնիվ, HSAM-ով մարդիկ ավելի լավ չեն կատարում հիշողության ստանդարտ լաբորատոր թեստերը, ինչպիսիք են անգիր հիշելու առաջադրանքները:

«Շատերն այն անվանել են նվեր, իսկ ես՝ բեռ: Երբ ամեն օր ամբողջ կյանքս անցնում եմ գլխովս, դա ինձ խենթացնում է»-ասել է Շարոկը The Guardian-ին:

Ոմանք իրենց օրերը կառուցում են օրացույցներով, քանի որ կարողանում են հիշել կոնկրետ ամսաթիվ նշելու փորձը: «Ես կշարունակեմ օրացույց ունենալ իմ սենյակում մինչև կյանքիս վերջին օրը», – ասում է Շարոկը: «Վախենում եմ, որ չեմ իմանա ճշգրիտ ամսաթիվը:

Միջին հիշողության տեր մարդու համար, թերևս, Շարոկի վախը նման է ցրված սենսացիայի, երբ ընկերը հիշում է մի ընդհանուր փորձ, որի մասին դուք չեք հիշում:

«Այն բաներից մեկը, որ մենք իրականում չգիտենք այս մարդկանց մասին, այն է, թե որքանով է դա բնածին կենսաբանական բան, որը նրանց հիշողությունն ավելի լավ է դարձնում », – ասել է Սթարքը:

Նրա լաբորատորիան ուսումնասիրել է HSAM-ով մարդկանց ուղեղը, բայց չի գտել հիշողության համար կարևոր կառուցվածքների հիմնական տարբերություններ:



bottom of page