top of page

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 9
  • 1 min read

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման նախագծում նշվում է, որ վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների շրջանում։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացվել են 2024 թ. սեպտեմբերի 15–ից դեկտեմբերի 15–ը։

1/2044
bottom of page