top of page

Թուրքիան ապրիլի 8-ից կդադարեցնի կիտրոնի արտահանումը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 21 hours ago
  • 1 min read

Կիտրոնի արտահանմամբ աշխարհում վեցերորդտեղն զբաղեցնող Թուրքիան ապրիլի 8-իցժամանակավորապես կդադարեցնի կիտրոնիարտահանումը` ներքին պահանջարկըկարգավորելու անհրաժեշտության եւ այն շրջաններում վերջին ցրտահարություններիպատճառով, որտեղ հիմնականում ցիտրուսայինմրգեր են հավաքվում: Այս մասին հայտնել էհանրապետության առեւտրի նախարարությունը։

«Վերջերս մեր երկրի մի շարք շրջաններում ցուրտեղանակի եւ ցրտահարության պատճառովգյուղատնտեսական եւ պարենային ապրանքներիառաջարկի եւ պահանջարկիհավասարակշռության ապահովման, ինչպես նաեւներքին եւ միջազգային շուկաներում գներիդինամիկայի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել ապրիլի 8-իցժամանակավորապես դադարեցնել կիտրոնիարտահանումը»,- նշվել է հաղորդագրությունում։

Թուրքիայի առեւտրի նախարարության տվյալներով՝ ցրտահարությունները վերջին ժամանակներս եղել են միջերկրածովյան Ադանա, Մերսին եւ Հաթայ նահանգներում։

Թուրքիան 2024թ. արտասահման է մատակարարել357 մլն դոլարի կիտրոն։ Ռուսաստանն այն երեքերկրներից մեկն է, որտեղ ամենաշատըցիտրուսային մրգեր են մատակարարվում։Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ՌուսաստանիԴաշնություն է մատակարարվել 872 մլն դոլարիբանջարեղեն եւ միրգ, ինչպես ավելի վաղ հայտնելէր Միջերկրական ծովի թարմ մրգերի եւբանջարեղենի արտահանողների միությանղեկավար Ֆերհաթ Գյուրյուզը։

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիան 2024թ. արտահանել է 3,4 մլրդ դոլարի թարմ բանջարեղեններ եւ մրգեր, այդ թվում 1,5 մլրդ դոլարի՝ Միջերկրածովից։ Կիտրոնից բացի՝ արտահանման մեջ ամենամեծ ծավալները կազմել են մանդարինը (476 մլն դոլարի) եւ լոլիկը (427 մլն դոլարի)։

1/2023
bottom of page