Համացանցում հայտնվել է փոխնախագահի վրա հարձակման պահի տեսագրությունը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Կիրշների վրա իր տան մոտ հարձակման տեսանյութը. գրում է The Guardian-ը:
Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդn ատրճանակ ուղղում քաղաքական գործչի վրա։ Հարձակման հետևանքով նա չի տուժել՝ զենքը լիցքավորված է եղել, բայց չի կրակել։
Հանցագործը ձերբակալվել է: