top of page

Հիշե՛ք, թուրքը մի մեծագույն զենք ունի՝ դա դավաճան հայն է... Աղբյուր Սերոբ. Ճանաչենք Մեր Հերոսներին


Հիշե՛ք, թուրքը մի մեծագույն զենք ունի՝ դա դավաճան հայն է...Աղբյուր Սերոբ


Աղբյուր Սերոբ, Սերոբ Փաշա (Վարդանյան Սերոբ), ծնվել է 1864-ին գ. Սոխորդում (Խլաթի գավառում)-մահացել է 1899, գ. Գելիեգուզանում (Սասունում), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։


Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ` սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման: Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ: Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց:.


Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ: Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին: Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։


Շնորհիվ Սերոբի` Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը: Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:


Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը։


1898-ի նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Աղբյուր Սերոբին, սակայն, մինչև վերահաս մահը, իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված, նա դիմադրել է թուրքերին։ Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը՝ Սոսեն (տես Սոսե մայրիկ), սպանվել են նրա որդին և երկու եղբայրները։ Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզան գյուղում:


Ճանաչենք Մեր Հերոսներին

1/1789
bottom of page