Ավստրիան կրկին ամբողջական «լոքդաուն» կսահմանի
Ավստրիան կդառնա Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որը Covid-19-ի պատճառով կրկին ամբողջական «լոքդաուն» կսահմանի։
Ավստրիայի բնակչության մոտավորապես երկու երրորդը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, որը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արևմտյան Եվրոպայում:
Երկրում բարձր է վարակակիրների թիվը. 7 օրում 100 հազար մարդու հաշվով՝ 991 դեպք:
«Մեզ չի հաջողվել համոզել բավականաչափ մարդկանց պատվաստվելու համար», - ասել է կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը:
«Լոքդաունը» կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին: Իսկ պատվաստման պահանջն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին: