top of page

Ավստրալիան բացել է սահմանները պատվաստված զբոսաշրջիկների համար



Ավստրալիան փետրվարի 21-ից բացել է իր սահմանները COVID-19-ից լիարժեք պատվաստված օտարերկրյա ճանապարհորդների համար, տեղեկացնում է Deutsche Welle-ն։


Նշվում է, որ գրեթե երկու տարի է անցել այն պահից, երբ երկրի իշխանությունները որոշեցին փակել պետական ​​սահմանները։ Նոր կանոնների համաձայն՝ գործող վիզաներ ունեցող պատվաստված զբոսաշրջիկներին թույլատրվում է մուտք գործել Ավստրալիա։


Վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքով՝ «կասկած չկա», որ ժամանակի ընթացքում ճանապարհորդների թիվը կրկին կավելանա։

1/1815
bottom of page