Ավստրալիայում հրաբխի ժայթքումն ավելի ուժեղ է եղել, քան ատոմային ռումբի պայթյունը
NASA-ի հետազոտողները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում (Ավստրալիա) Տոնգա նահանգի Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ կղզում հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ավելի սարսափելի է եղել, քան ատոմային ռումբի պայթյունը կարող էր լինել,- գրում է NPR-ը։
Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ 2015 թվականին գոյացած համանուն հրաբխային կղզին բառացիորեն բզկտվել է:
Տոնգան հիմա ավերակ է, առանց էլեկտրականության կամ օդանավակայանի: Պայթյունի ձայնը, որը հավասար է եղել 10 մեգատոն տրոտիլի պայթյունի,լսվել է նույնիսկ Ալյասկայում: Առայժմ հաստատվել է երեք մարդու մահը։Բացի այդ, գիտնականները պնդում են, որ այս ժայթքումը ամենահզորն էր 1883 թվականի Կրակատոայի ժայթքումից հետո, և դրա ուժգնությունը համեմատվում է 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա նետված 500 ատոմային ռումբերի հետ։
Պայթյունի հետևանքով հսկայական ցունամի է բարձրացել և ավերել Մանգո կղզու բոլոր տները: Օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով քանդվել է կղզու երկու ափերը միացնող պլատֆորմը: Կղզին անhետացել է օվկիանոսում:
Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող էր ընդամենը 60 րոպե տևած պայթյունը նման աղետի պատճառ դառնալ: Հիշեցնենք, որ Տոնգայում հրաբխի ժայթքման հարվածային ալիքները հասել են Ուկրաինա։
Ժայթքման հարվածային ալիքները երկու անգամ պտտվել են մոլորակի վրա: Իսկ Անտարկտիդայում, որը գտնվում է ժայթքումից գրեթե ութ հազար կիլոմետր հեռավորության վրա, ալիքները հասել են 60 սմ-ի։