Աշխատակիցը հրավառությունը փորձարկել է հիպերմարկետի ներսում ու հրկիզել ամբողջ շինությունը
ՌԴ Տոմսկ քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է ամբողջ շինությունը, փլուզվել է 3․5 հազար քմ մակերեսով տանիքը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Պատահարի հետևանքով տարհանվել է շուրջ 200 մարդ, բարեբախտաբար տուժածներ չկան։
Նշվում է, որ հիպերմարպետը հրկիզել է աշխատակիցներից մեկը, որը ցանկանում էր առևտրի կենտրոնում փորձարկել հրավառությունը։ Նա ձերբակալվել է։