Աշխարհում կատարվել է ավելի քան 9 մլրդ քովիդ-պատվաստում
Աշխարհում կատարվել է քովիդի դեմ ավելի քան 9 մլրդ պատվաստում։ Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իշխանությունների պաշտոնական տվյալներին և վիճակագրություններին։ Ներկայում քաղաքացիական շրջանառության մեջ է կորոնավիրուսի դեմ առնվազն 15 պատվաստանյութ։
Պատվաստումների ավելի քան կեսը՝ 4,67 մլրդ, բաժին է ընկնում 3 երկրի՝ Չինաստանին (2,77 մլրդ), Հնդկաստանին (1,4 մլրդ) և ԱՄՆ-ին (0,5 մլրդ)։
Հստակ նշել, թե մոլորակի քանի բնակիչ է պատվաստման լիարժեք կուրսն անցել, դեռևս հնարավոր չէ, քանի որ շատ երկրներ հայտնում են միայն կատարված պատվաստումների ընդհանուր թիվը։ Մի շարք պետություններում ակտիվորեն իրականացվում է քաղաքացիների վերապատվաստման գործընթաց։
Աշխարհում պատվաստվման տեմպն արագացել է, եթե նախորդ միլիարդ պատվաստումը կատարվել էր 30 օրում, ապա հաջորդ միլիարդը՝ 24 օրում։
ԱՄԷ-ում և Մալդիվներում պատվաստվել են գրեթե բոլոր բնակիչները, իսկ Կամբոջայում և Կուբայում գոնե մեկ դեղաչափ ստացել է բնակչության ավելի քան 90 տոկոսը։
Սինգապուրում, Բրունեյում, Պորտուգալիայում, Չիլիում, Չինաստանում, Մալթայում, Հարավային Կորեայում, Կատարում, Իսպանիայում, Արգենտինայում, Կանադայում, Դանիայում, Իտալիայում և Ճապոնիայում պատվաստված է բնակչության 80 տոկոսից ավելին։