top of page

Ֆրանսիայի ԱԺ-ն մերժել է Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին բանաձևը


Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է բանաձևի նախագիծը, որում կոչ է արվում կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին. հայտնում է РИА Новости-ն։


Բանաձևի նախագիծը քննարկման էր ներկայացվել մի խումբ խորհրդարանականների կողմից։ Նրանք Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել են Ասանժին ապաստան տալ մի երկրում, որը պաշտպանում է մամուլի և անհատի ազատությունը։ Բանաձևին կողմ է արտահայտվել 17 պատգամավոր, դեմ՝ 31-ը։


2021 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ասանժը միջնորդություն է ներկայացրել՝ բողոքարկելու ԱՄՆ արտահանձնման մասին դատարանի որոշումը։ Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանը դեկտեմբերի 10-ին թույլ էր տվել Ասանժին արտահանձնել ԱՄՆ։

bottom of page