top of page

Արևմուտքը 1991 թվականի փաստաթղթում համաձայնել էր չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք


Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում 1991 թվականի փաստաթուղթ է հայտնաբերվել, որում Արևմուտքի երկրները նշել են, որ ՆԱՏՕ–ի արևելյան ուղղությամբ ընդլայնումն անընդունելի է. գրում է գերմանական Der Spiegel-ը։


«Նոր փաստաթղթերը հաստատում են Ռուսաստանի դժգոհությունները ՆԱՏՕ-ի նկատմամբ։ ՌԴ-ն տասնամյակներ շարունակ հայտարարում է, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը հակասում է Արևմուտքի խոստումներին», - գրում է ամսագիրը։


Նշվում է, որ փաստաթուղթը ներկայացնում է 1991 թվականի մարտի 6-ին Բոնում տեղի ունեցած բանակցությունները, որոնց ներկա են եղել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԳԴՀ-ի արտգործնախարարությունների ներկայացուցիչները։ Փաստաթուղթը նախկինում գաղտնագրված է եղել։


«2+4 (միավորումից հետո Գերմանիայի կարգավիճակի մասին) բանակցությունների ժամանակ մենք հստակ հասկացրինք, որ ՆԱՏՕ-ն Էլբայից այն կողմ չի ընդլայնվի։ Այդպիսով մենք չենք կարող Լեհաստանին և մյուսներին ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկ անել», - հայտարարել է ԳԴՀ-ն ներկայացնող Հրոբոգը։


Spiegel-ը նշում է, որ նա հավանաբար Էլբան շփոթել է Օդրայի հետ։


Միևնույն ժամանակ նմանատիպ խոստումներ են տվել նաև ամերիկացի դիվանագետները։


«ՆԱՏՕ-ն ո՛չ ձևականորեն, ո՛չ էլ ոչ պաշտոնապես չպետք է ընդլայնվի դեպի արևելք», - մեջբերում է պարբերականը ԱՄՆ ներկայացուցիչ Ռայմոնդ Զեյտցի խոսքերը։

bottom of page