ԱՊՀ երկրների ԱԺ ղեկավարները Պետերբուրգում քննարկել են COVID-19-ի հետ կապված հարցեր
Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին:
ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, առողջապահական ոլորտի փորձագետները քննարկել են COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները:
ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները և խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու փորձի փոխանակում են իրականացրել:
Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը:
Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: