Ի՞նչ է Մերկելը վերջին անգամ կոչ արել Գերմանիայի ժողովրդին
Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր վերջին տեսաուղերձում Անգելա Մերկելը ևս մեկ անգամ զգուշացրել է գերմանացիներին COVID-19 համավարակի պատճառով սպասվող դժվար շաբաթների մասին և կոչ արել համատեղ ջանքեր գործադրել այն հաղթահարելու համար. գրում է dw.com-ը:
«Համավարակի չորրորդ ալիքի ամենաթեժ փուլում մենք հայտնվել ենք շատ լուրջ իրավիճակում, մեր երկրի որոշ հատվածներում իրավիճակը կարելի է դրամատիկ որակել», - ասել է կանցլերի պաշտոնակատարը՝ համերկրացիներին կոչ անելով պատվաստվել:
«Կարևոր չէ՝ դա առաջին պատվաստումն է, թե երկրորդը: Յուրաքանչյուր պատվաստանյութ օգնում է», - ասել է Մերկելը, որի խոսքով՝ պատվաստումների բարձր մակարդակը կօգնի երկրին հաղթահարել համավարակը: