top of page

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը


ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումն ու վեադարձը Հայաստան:


«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին ԵՄ-ի միջնորդությամբ»,- իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:


Վերջինս կիսվել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմամբ, որով վերջինս հայտնել էր, որ 10 զինվորականի է վերադարձնում Հայաստան: Գործիչը կից լուսանկարներ էր հրապարակել ինքնաթիռի վայրէջքից:



1/1812
bottom of page