top of page

ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20.000 աշխատանքային վիզա կտրամադրի


ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20.000 H-2B վիզա կտա ֆինանսական տարվա առաջին կեսին՝ փորձելով թեթևացնել աշխատանքային ճգնաժամն ԱՄՆ-ում. տեղեկացնում է Reuters-ը։


Վիզաները նպատակ ունեն օգնել ԱՄՆ գործատուներին, որոնց անդառնալի վնաս կսպառնա, եթե չկարողանան մինչև 2022թ. մարտի 31-ը լրացուցիչ աշխատողներ վարձել, ասվում է ներքին անվտանգության և աշխատանքի նախարարության հայտարարությունում։


«Մենք գործատուներին տրամադրում ենք ռեսուրսներ և աջակցություն, որոնք անհրաժեշտ են նրանց բիզնեսին սատարելու համար՝ ընդլայնելով օրինական ճանապարհները Միացյալ Նահանգներում», - ասել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։


Լրացուցիչ վիզաները հասանելի կդառնան գործատուներին 2022թ. հունվարի 28-ին։

bottom of page