top of page

ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ՝ «Ուկրաինա ներխուժելու դեպքում»


ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ՝ Նյու Ջերսի նահանգից) առաջարկել է ուղղում մտցնել պաշտպանական բյուջեի նախագծում։ Նախատեսվում են բազմաթիվ տարբեր նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի հանդեպ թշնամական գործողությունների դեպքում. այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կոնգրեսի կայքին։


Սենատորի առաջարկով նախատեսվում են միջոցառումներ ռուսաստանցի պաշտոնատար անձանց, նաև նախագահի, «Հյուսիսային հոսք-2»-ի, հիմնական ֆինանսական ինստիտուտների, սուվերեն պարտքի նկատմամբ։


Մենենդեսը պնդում է, որ յուրաքանչյուր 15 օրը մեկ նախագահը պետք է գնահատի էսկալացիայի աստիճանը՝ համեմատած 2021 թվականի նոյեմբերի 1-ից առաջ ընկած ժամանակաշրջանի հետ, և անհրաժեշտության դեպքում 30 օրում սահմանափակումներ մտցնի։

bottom of page